Fizika 7 Gromov (PDF)




File information


Title: fizika 7.indd
Author: gevorg

This PDF 1.7 document has been generated by PScript5.dll Version 5.2.2 / Acrobat Distiller 9.0.0 (Windows), and has been sent on pdf-archive.com on 15/05/2017 at 11:23, from IP address 176.32.x.x. The current document download page has been viewed 807 times.
File size: 25.97 MB (192 pages).
Privacy: public file
















File preview


Ս. Վ. ԳՐՈՄՈՎ, Ն. Ա. ՌՈԴԻՆԱ

ՖԻԶԻԿԱ
7
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ
ԴՊ ՐՈՑԻ ԴԱՍԱԳԻՐՔ

Խմբագրությամբ՝ Ա. Լ. Մամյանի

ԵՐԵՎԱՆ
«ԱՆՏԱՐԵՍ»
2013

ՀՏԴ 373.167.1: 53(075.3)
ԳՄԴ 22.3 ց72
Գ 921
Դասագիր քը հաստատված է
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից

I–III գլուխների հեղինակ՝
ֆիզմաթ. գիտ. թեկնածու՝ Ա. Մամյան

Գ րոմով Ս. Վ., Ռո դինա Ն. Ա.
Գ 921 Ֆիզիկա։ Դասագիրք հանրակրթական հաստատությունների 7-րդ
դասարանի համար - Եր.։ Անտարես, 2013.- 192 էջ։
Դասագր քում կատարվել են փոփոխություննե ր՝ համաձայն ՀՀ ԿԳՆ
հաստատած չափորոշիչնե րի:

Դասագիրքը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ մարզերում
ֆիզիկայի ուսուցիչների հետ անցկացրած սեմինար-քննարկումների
ժամանակ հնչած դիտողություններն ու առաջարկությունները:

ՀՏԴ 373.167.1: 53(075.3)
ԳՄԴ 22.3 ց72
ISBN 978-9939-51-503-8

© Издательство «Просвещение», 2013
© Դասագր քե րի շրջանա ռու հիմ նադրամ, 2013
© «Անտարե ս», 2013

ԻՆՉՊԵՍ ԱՇԽԱՏԵԼ ԴԱՍԱԳՐՔՈՎ
Սիրե լի՛ աշակե րտներ, դուք սկսում եք ուսում նասիրել ձեզ համար նոր ա ռարկա: Ֆիզիկան զարմանահրաշ գիտություն է բնության մասին:
Բ նության երևույթ նե րի ուսում նասիրման հիմ նական մե թոդնե րից են
դիտում նե րը և փորձե րը: Դրանք ձեզ համար էլ գիտե լիքնե րի ձե ռքբերման
աղ բյուր կլինեն: Դուք կդիտեք երևույթ ներ, որոնք կցուցադրի ուսուցիչը:
Նրա օգնութ յամբ և ինքնուրույն կկատարեք տարբեր փորձեր դասարանում
և տանը:
Գիտե լիքնե րի ձե ռքբերման մի աղ բյուր էլ այս դասագիր քը կլինի: Տարբեր
դասագր քե րով դուք վա ղուց ար դեն աշ խատում եք: Յուրաքանչյուրիդ մոտ
ձեր բնավորություննե րին ու սովորութ յուննե րին համապատասխան դասագր քով աշ խատե լու որոշակի ե ղանակ է ձևավորվել: Ֆիզիկայի դասագր քով
աշ խատանքն իր ա ռանձնա հատկություննե րն ունի, ուստի ձեր ուշադրությանն
են ներկայացվում որոշ ընդ հանուր խոր հուրդներ, որոնք կարող են բարձրացնել ձեր սովորե լու ար դյունավե տությունը:
1. Պարզապես ընթերցե՛ք հանձնարարված պարագ րաֆը: Դա ձեզ հնարավորություն կտա ընդ հանուր պատկե րացում կազմել ուսում նասիրվող թե մայի
մասին:
2. Ընթերցե՛ք նյութը մաս առ մաս` ձգտե լով հիմ նավորապես հասկանալ
յուրաքանչյուր մասի հիմ նական միտքը և մտապա հել այն: Ամբո ղջ նյութը
բառացի որեն սերտե լու ան հրաժեշտութ յուն չկա, բայց որոշ բաներ պե տք է
սովորել անգիր, օրինակ` մեծություննե րի սահմանում նե րն ու օրենքնե րը:
Բանաձևե րը պե տք է հիշել ճշգրտորեն: Ե թե մո ռանաք բանաձևի մեջ մտնող
թեկուզ մեկ նշանակում, այն լրիվ կկորցնի իմաստը:
3. Երբ ար դեն զգում եք, որ ամեն ինչ հասկացել եք, փորձե՛ք վե րարտադրել նյութը: Դա կարե լի է անել տարբեր ե ղանակնե րով՝ մտքում, պատմե լով
որևէ մեկին, գրե լով աշ խատանքային տետրում և այլն: Ե թե պարագ րաֆում
կան բանաձևե րի դուրսբե րում ներ, գրաֆիկնե րի կա ռուցում ներ և այլն, նյութի
վերարտադրության ժամանակ փորձե՛ք դա անել ինքնուրույն:
4. Գ րավոր պատասխանե՛ք պարագ րաֆի վերջում տրված հարցե րին` հնարավորինս չօ գտվե լով դասագր քից: Դա կարե լի է անել ձեր պատասխաննե րն
ստուգե լու ժամանակ:
5. Լուծե՛ք խն դիրներ անցած թե մայի վե րաբե րյալ, որովհե տև դասագրքի
նախա դասություննե րի մտապա հումը, օրենքնե րի իմացությունն ու դրանց
պարզ վե րարտադրությունը դեռ ըմբռնո ղություն չէ: Իսկական ըմբռնո ղության
ամե նաճշգրիտ չափանիշը գիտե լիքնե րը գործ նականում կիրա ռե լու, ոչ ստանդարտ իրավիճակնե րում ճիշտ կո ղմ նորոշվե լու և խն դիրներ լուծե լու կարողություննե րն են: Դրանց հասնե լու համար ան հրաժեշտ է վարժ վածություն,
ինչպես ցանկացած ստեղծագործական աշ խատանքում: Այնպես որ, հնարավորինս շատ խն դիրներ լուծե՛ք ու վայե լե՛ք հաղ թա հարե լու բե րկ րանքը:
Դասագր քի հետ խնամքո՛վ վե րաբերվեք: Դուք դրանով երկար եք աշ խատե լու, իսկ հե տո այն անցնե լու է ձեր կրտսեր բարեկամին կամ ընկե րոջը:

3

I

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

I

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկայի դասընթացի ներածությունում կիմանաք, թե երբ է
ստեղծվել ֆիզիկա գիտությունը, ինչ է այն ուսումնասիրում,
որն է ֆիզիկայի խնդիրը, և ինչ մեթոդներ են կիրառվում այդ
խնդիրը լուծելու համար:



§ 1.

ՖԻԶԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

1. Բնության երևույթներ: Մարդն ապ րում է բնության մեջ: Բնություն
կոչվում է այն ամե նը, ինչը շրջապատում է մար դուն` աստ ղե րը, մոլորակնե րը, օդը, ջուրը, հո ղը, հանածոնե րը, բույսե րը, կեն դանինե րը:
Մարդը ևս բնության մի մասն է։
Բնության մեջ մշտապես տե ղի են ունենում բազմազան փոփոխություննե ր։ Օրինակ` երկնակամարում Արեգակը և Լուսինը փոխում են իրենց դիրքե րը, մթնոլորտում քամիներ են ա ռաջանում, Երկնակամարում հյուսիսափայլ է հայտնվում, սերմը ծլարձակում է, երկաթը ժանգոտվում է, ջրվեժից գե տի ջուրը նե րքև է թափվում և այլն: Բնության մեջ տե ղի ունեցող
փոփոխություննե րն անվանում են բնության երևույթ ներ:

Հյուսիսափայլի տեսարան

4

§ 1.

ՖԻԶԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

Ժանգոտ մեխ

Ծլած ցորեն

Շաքիի ջրվեժը

Դեռ վաղ ժամանակնե րից մարդկությունն
ուսում նասիրել է բնության երևույթները
և պարզել, որ դրանք տե ղի են ունե նում
օրինաչափորեն: Դա նշանակում է, որ ամեն
մի երևույթ ունի իր պատճա ռը, և ամեն մի
պատճա ռի համապատասխանում է որոշակի հետևանք: Ուսում նասիրության արդյունքում ծնվել է մի գիտություն, որը միավորել
է մարդկության ունեցած բոլոր գիտե լիքները: Այդ գիտությունն անվանել են ֆիզիկա
(հունարեն ֆյուզիս` բնություն բա ռից): ՖիզիԱրիստոտել
կա բա ռն ա ռաջին անգամ հան դիպում է Հին
(Մ.թ.ա. 384-322)
աշխար հի մեծագույն մտածող հույն գիտնական Արիստոտե լի «Ֆիզիկա» աշ խատությունում, և մինչև XVII դարի վերջը
ֆիզիկա էին անվանում շրջակա աշ խար հի և բնության երևույթնե րի ամեն
մի հե տազոտություն:
Հե տագայում բնության նորանոր երևույթնե րի հայտնագործ մանը զուգընթաց դրանց մասին ծնվեցին ա ռանձին գիտություններ: Դրանցից մի քանիսի
անվանում ները և թե ինչի մասին են այդ գիտությունները բերված են հետևյալ
ա ղյուսակում.
Ա ղյուսակ 1.1
Հ/հ

Գիտության անվանումը

Ինչի՞ մասին է գիտությունը

1

աստղագիտութ յուն

տիեզեր քի

2

օդերևութաբանություն

Երկրի մթնոլորտի

3

երկ րաբանություն

Երկրի ընդերքի

4

կենսաբանություն

կեն դանի օրգանիզմների

5

քիմիա

նյութերի փոխակերպում ների

5

I

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2. Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան: Ժամանակակից ֆիզիկան
ուսում նասիրում է միայն ֆիզիկական երևույթները: Դրանց շար քին դասվող երևույթ նե րը և այդ երևույթ նե րի որոշ օրինակներ բերված են ստորև.
Ա ղյուսակ 1.2
Հ/հ

Երևույթները

Օրինակներ

1

մեխանիկական

մարդկանց ու փոխադրամիջոցների շարժումը,
հեղուկների հոսելը խողովակներով

2

ջերմային

սառույցի հալվելը, ջրի եռալը, ձյան փաթիլների
առաջացումը

3

էլեկտրական

էլեկտրականացած մարմինների ձգո ղությունն
ու վանողությունը, էլեկտրական հոսանքը

4

մագնիսական

մագնիսի ազդեցութ յունը երկաթի վրա, Երկրի
ազդեցությունը կողմ նացույցի սլաքի վրա

5

օպտիկական

լույսի անդրա դարձումը հայելիներից,
տարբեր աղբյուրների լուսարձակումը

6

ատոմային

ատոմային ռումբի պայթյունը, աստղերի ընդերքում տեղի ունեցող պրոցեսները

լույսի

Այս բոլոր երևույթ նե րը հատուկ են անկեն դան բնությանը։ Սակայն
դրանցից շատե րը կարող են տե ղի ունե նալ նաև կեն դանի օրգանիզմներում։ Այսպե ս՝ խոնավությունը հո ղից դե պի հասկն է բարձրանում բույսի
ցողունով, արյունը հոսում է մար դու և կեն դանու մարմ նում ե ղած արյունատար անոթ նե րով, ուղե ղից մարմ նին ազդանշաններ են հաղորդվում նյարդաթե լիկնե րով։
Ֆիզիկայի գլ խավոր խն դիրն այն է, որ հայտնաբե րի բնության մեջ տեղի
ունեցող տարբեր ֆիզիկական երևույթ նե րը միմյանց կապող օրենքնե րը,
բացա հայտի երևույթ նե րի կապե րն ու պատճառնե րը։
Օրինակ՝ ապացուցված է, որ Արեգակնային համակարգի կենտրոնի
շուրջը մոլորակնե րի պտույտի պատճա ռն Արեգակի ձգո ղությունն է, օրվա
ընթաց քում ցե րեկվա ու գիշերվա հերթափոխության պատճա ռը Երկ րի
պտույտն է իր ա ռանց քի շուրջը և այլն։
3. Որոշ ֆիզիկական եզրույթներ: Ֆիզիկայի մասին խոսե լիս օգտագործե լու ենք հատուկ բա ռե ր՝ եզ րույթներ (տերմիններ): Դրանց հետ կծանոթանանք աստիճանաբար` դասից դաս, և շուտով դուք կտիրապե տեք այս
զարմանահրաշ գիտության լեզվին: Ծանոթանանք այդ եզ րույթնե րից մի
քանիսին:

6

§ 1.

ՖԻԶԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

Այսպես՝ խոսե լով տարբեր ա ռարկանե րի` ավտոմե քե նայի, սահնակի
կամ գն դակի շարժում նե րի մասին՝ հաճախ կարե լի է հաշվի չառնել, թե
հատկապես ի՛նչն է շարժ վում։ Պատճա ռն այն է, որ շարժումն ուսում նասիրե լու համար երբե մն դա է ական չէ։ Այդպիսի դեպ քե րում ասվում է, որ
շարժ վում է ֆիզիկական մարմինը (կամ պարզապե ս՝ մարմինը)՝ նկատի
ունե նալով կամայական ա ռարկան։
Մարմիննե րը կարող են ունե նալ տարբեր բնութագրեր, օրինակ` ծավալ,
ձև և այլն: Նկարում պատկերված գն դակն ու գլոբուսը ունեն նույն ձևը,
բայց տարբեր ծավալներ: Շիշը և յուղի տարան ունեն նույն ծավալը, բայց
տարբեր ձևեր: Գավաթ նե րից մեկը պատրաստված է ապակուց, մյուսը՝
փայտից, երրոր դը՝ արծաթից: Այն, ինչից բաղկացած է մարմինը, կոչվում է
նյութ: Ապակին, փայտը, արծաթը նյութեր են:

Նկ. 1.1



Այսպիսով, ֆիզիկային ծանոթանալու հենց
սկզ բից հան դիպեցինք նոր եզրույթ ների:
Ամրապն դենք դրանց մասին պատկե րացումնե րը հե տևյալ գործ նական օրինակով. երկաթե
գնդիկը գլորվում է թեք հարթության վրայով
(նկ. 1.1): Այստեղ գն դիկը ֆիզիկական մարմինն է, երկաթը՝ նյութը, գլորվե լը՝ ֆիզիկական
երևույթը:

Հակիրճ ամփոփում

1. Ֆիզիկան ուսումնասիրում է ֆիզիկական երևույթները:
2. Ֆիզիկական երևույթները տեղի են ունենում ֆիզիկական մարմինների հետ:
3. Ֆիզիկական մարմինները բաղկացած են նյութից:



ՀԱՐՑԵՐ

1. Ի՞նչ է բնությունը:
2. Ի՞նչն են անվանում բնության երևույթ:
3. Ի՞նչ երևույթներ է ուսումնասիրում ֆիզիկան:

7

I

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

4. Ո՞րն է ֆիզիկայի գլխավոր խնդիրը:
5. Ֆիզիկայում ի՞նչն են անվանում մարմին։
6. Բերե՛ք միևնույն նյութից բաղկացած տարբեր մարմինների օրինակներ:



§ 2.

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՈՒՍՈՒՄ ՆԱՍԻՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ
ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ:
ԴԻՏՈՒՄ ՆԵՐ ԵՎ ՓՈՐՁԵՐ

1. Դիտում ներ: Յուրաքանչյուր մարդ գիտի, որ կոճ ղը լո ղում է ջրի մակերևույթին, որ կո ղմ նացույցի սլաքը միշտ ուղղվում է դե պի հյուսիս, որ
քամին ծածանում է դրոշը և այլն։

Իսկ որտե ղի՞ց գիտենք այդ ամե նը։ Ընդ հանրապես որտե ղի՞ց են ի հայտ
գալիս գիտե լիքնե րը։
Շատ գիտե լիքներ մար դիկ ձե ռք են բե րել սե փական դիտում ների միջոցով։ Դիտում նե րը ե ղել և մնում են բնության շատ երևույթ ների մասին
գիտե լիքնե րի ա ռաջին աղ բյուրը: Դիտում նե րից է սկսվում բնության ամեն
մի երևույթի ուսում նասիրությունը:
2. Վարկած: Դիտում նե րի ընթաց քում կուտակե լով որոշակի տվյալնե ր՝
գիտնականնե րը ձգտում են բացատրել երևույթը, այսինքն՝ պարզել, թե
ինչու և ինչպես են ընթանում այդ երևույթ նե րը:
Այս հարցե րին պատասխանե լու համար նախ արվում է որոշակի ենթադրություն կամ, ինչպես ըն դունված է ասել, ա ռաջա դրվում է վարկած:
3. Փորձ: Ա ռաջա դրված վարկածն ստուգե լու համար դրվում են հատուկ
փորձեր (կամ գիտափորձեր), կատարվում են փորձարարական հե տազոտութ յուններ: Ե թե փորձը չի հաստատում վարկածը, ապա վարկածը համարվում է կե ղծ և հե րքվում է: Իսկ ե թե փորձը հաստատում է վարկածը,
ապա այն դառնում է ֆիզիկական գիտե լիք:
Բնության երևույթների մանրազնին ուսում նասիրությունների համար փորձերն անհրաժեշտ են նաև
այն պատճառով, որ դրանք հաճախ կարճատև են (օրինակ` կայծակը), տեղի են ունենում չսպասված տեղում
կամ չսպասված պահին: Փորձերը հնարավորություն
Էլեկտրածին մեքենա

8

§ 2.

ԻՆՉ ՊԵ՞Ս ԵՆ ՈՒՍՈՒՄ ՆԱ ՍԻՐՈՒՄ ՖԻ ԶԻԿԱ ԿԱՆ Ե ՐԵ ՎՈՒՅԹՆԵ ՐԸ:

են տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնել ուսում նասիրվող երևույթը, և փորձի ժամանակ կատարում են հատուկ չափում ներ։
Օրինակ` կայծակի հատկությունների ուսում նասիրման համար այն կարելի է վերարտադրել
դպրոցական էլեկտրածին մեքենայի միջոցով:
Այսպիսով, փորձե րը դիտում նե րից տարբերվում են նրանով, որ դրանք անցկացվում
են որոշակի նպատակով, վա ղօրոք մտածված պլանով:
Գա լիլե ո Գա լիլեյ
(1564-1642)
Օրինակ՝ դիտե լով գն դակի անկումը՝ կարող ենք միայն նկատել, որ այն ուղղաձիգ
դե պի ներքև է ընկնում։ Սակայն ե թե ուզում ենք հե տազոտել, թե անկման
ընթաց քում ինչպես է փոխվում մարմ նի արագությունը, պե տք է հատուկ
փորձեր կատարենք։
4. Օ րինաչափություն, օրենք: Ավանդազրույցը պատմում է, որ իտալացի
գիտնական Գալիլե ո Գալիլեյը մարմիննե րի ազատ անկումը հե տազոտե լու
նպատակով բարձրանում էր Պիզա քա ղաքում
գտնվող հանրա հայտ թեք աշտարակը և դրա
տարբեր բարձրություննե րից տարբեր գնդեր
էր բաց թողնում։ Դիտե լով դրանց անկումը և
այդ ընթաց քում ան հրաժեշտ չափում ներ կատարե լով (օրինակ՝ որոշե լով անկման ժամանակը և իմանալով, թե ինչ բարձրությունից է
գն դակը բաց թո ղնվել)՝ նա բացա հայտեց մարմիննե րի անկման օրենքները։
Ը նդ հանրացնե լով բնության երևույթ ների
մասին դիտում նե րի և փորձե րի ար դյունքներում ստացված տվյալնե րը՝ գիտնականնե րը
հայտնաբե րում են ա ռավել ընդ հանուր օրինաչափություններ և օրենքներ: Օ րենքնե րը
միմյանց են կապում բնության տարբեր երևույթ ներ: Դրանք հնարավորութ յուն են տալիս
Պիզայի աշտարակը
մար դուն հասկանալ բնության երևույթ նե րի
իրական պատճառնե րը, կանխատե սել դրանց
ընթաց քը և կա ռավարել հետևանքնե րը:

9






Download Fizika-7 Gromov



Fizika-7_Gromov.pdf (PDF, 25.97 MB)


Download PDF







Share this file on social networks



     





Link to this page



Permanent link

Use the permanent link to the download page to share your document on Facebook, Twitter, LinkedIn, or directly with a contact by e-Mail, Messenger, Whatsapp, Line..




Short link

Use the short link to share your document on Twitter or by text message (SMS)




HTML Code

Copy the following HTML code to share your document on a Website or Blog




QR Code to this page


QR Code link to PDF file Fizika-7_Gromov.pdf






This file has been shared publicly by a user of PDF Archive.
Document ID: 0000596661.
Report illicit content