PDF ArchiveHistorical archive . public document
2017 . May . 15

Kensab 9 Gevorgyan

Kensab-9_-Gevorgyan.pdf

PDF 1.6 205 pages 12.24 MB Filed 15/05/2017
Download this PDF
Kensab-9_-Gevorgyan.pdf
Web reader . 5 pages of 205
Page 4 of 205, Kensab 9 Gevorgyan
4 / 5

File preview

¾.ê. ¶ºìàð¶Ú²Ü, ü.¸. ¸²ÜƺÈÚ²Ü, ².Ð. ºê²Ú²Ü ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ Դասագիրք հանրակրթական հիմնական դպրոցի 9-րդ դասարանի համար ºðºì²Ü §²êîÔÆÎ ¶ð²îàôܦ, 2013 Ն Ե Ր Ա Ծ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի՞նչ է կենսաբանությունըֈ Կենսաբանություն է կոչվում այն գիտությունը, որն ուսումնասիրում է կյանքն իր բոլոր դրսևորումներով: Դա առաջին հերթին վերաբերում է Երկրի վրա ապրող բոլոր կենդանի օրգանիզմներին` բակտերիաներին, սնկերին, բույսերին, կենդանիներին, ինչպես նաև մարդուն, որոնց ծանոթացել եք կենսաբանության դպրոցական տարբեր դասընթացներումֈ Իհարկե, մեզանում անմիջապես մի շարք հարցեր են ծագում. «Ի՞նչ է կյանքը: Ինչո՞վ է այս կամ այն կենդանի օրգանիզմը տարբերվում անկենդան մարմնից»: Այս հարցերի պատասխանները տալիս են տարբեր պատկերացումներ, արտացոլում են զանազան գաղափարներֈ Սակայն կյանքի` որպես իրական գոյություն ունեցող երևույթի պարզ և հստակ սահմանումը չեն կարողանում տալ ոչ´ կենսաբանները, ոչ´ փիլիսոփաները: Հնարավոր է միայն առանձնացնել որոշ հատկանիշներ, որոնց միջոցով կարող ենք կենդանի օրգանիզմը տարանջատել անկենդան մարմնից: Կենսաբանության պատմական զարգացումըֈ Կենսաբանությունը հնագույն գիտություններից է: Կենդանի էակների վերաբերյալ տարբեր տեղեկություններ և տեսություններ են առաջարկվել դեռևս հնագույն քաղաքակրթություններում: Հին Եգիպտոսում, Միջագետքում, Չինաստանում հայտնի են եղել բույսերի և կենդանիների կիրառման տարբեր եղանակներ: Հնագույն, քարանձավային կենսակերպով մարդիկ, որոնք ապրել են հազարավոր տարիներ առաջ, չենք սխալվի, եթե ասենք` ըստ էության եղել են «առաջնակարգ բնագետներ», (այդ է վկայում տարբեր կենդանիների և շրջակա աշխարհի այն պատկերները, որոնք մեզ են հասել դարերի խորքից) (նկ. 1): Նկ. 1. Հայաստանի տարածքում ապրող հնագույն մարդու` կենդանիներ և որսը ներկայացնող ժայռապատկերները 2 Կենսաբանությունը որպես համակարգված գիտություն ձևավորվել է Հին Հունաստանում, այնուհետև` Հին Հռոմում: Այդ ժամանակաշրջանում մեծ թվով բույսեր և կենդանիներ են նկարագրվել, ուսումնասիրվել է նաև մարդու մարմինը: Մասնավորապես, 2-րդ դարում Գալենը նկարագրել է մարդու մարմնի ներքին կառուցվածքը և շուրջ մեկ հազարամյակ եղել է մեծագույն հեղինակություն այդ ոլորտում: Սակայն նրա նկարագրությունները հիմնված են եղել կապիկների և խոզերի դիահերձումների վրա, ուստի պարունակել են նաև մեծ թվով սխալներ (նկ. 2): Նկ. 2. Հնագույն փորագրանկարում պատկերված են Հիպոկրատը, Գալենը և Ավիցենան 4-6-րդ դարերում հայ գիտնականները տեղեկություններ են հայտնել բույսերի, կենդանիների և մարդու կառուցվածքի, զարգացման մասին: Բույսերի դասակարգման նկարագրության հանդիպում է Ագաթանգեղոսի աշխատություններում: Եզնիկ Կողբացին նկարագրել է մի շարք կենդանիների բնազդը, մարդու ժառանգականությունը, Ղազար Փարպեցին ճշգրտորեն նկարագրել է Հայաստանի բույսերն ու կենդանիները, Դավիթ Անհաղթը մարդուն բնորոշել է որպես «ուղղորդագնաց էակ» և այլն: 12-րդ դ. մեծ հեղինակություն էր վայելում Մխիթար Հերացին կամ Մեծ Մխիթարը, որն իրավամբ համարվում է հայոց բժշկապետը: Նա նկարագրել է բազմաթիվ հիվանդություններ, դրանց բուժումը և այն բույսերը, որոնք կիրառվում են այդ հիվանդությունների բուժման նպատակով: Գրիգոր Տաթևացին (Տաթևի համալսարանից) բացատրում էր, թե ինչու, օրինակ, սերմերը չեն ծլում ձմռանը և ամռանը, ինչպես են առաջանում համը, հոտը, գույնը և այլն: Նա խմբավորել է Հայաստանի բույսերը, ինչպես նաև ձկները և թռչունները (նկ. 3): Ամիրդովլաթ Ամասիացին (15-րդ դ.) նկարագրել է բազմաթիվ դեղաբույսեր, տեղեկացրել դրանց տարածման շրջանները: Այնուամենայնիվ, չնայած հսկայական թվով կուտակված փաստերին, հարյուրամյակներ շարունակ բնագետները չեն կարողացել բացահայտել «կյանքի հանելուկը»: Նրանք կյանքի որակական առանձնահատկության հիմքում տեղ էին հատկացնում օրգանիզմներում առկա ինչոր հատուկ, ոչ նյութական բնության սկզբնակներին, որը ստացել է «կյանքի ուժ» անվանումը: 3 Նկ. 3. Գրիգոր Տաթևացին խմբավորել է Հայաստանի բույսերը, ձկները և թռչունները Կենսաբանության զգալի առաջընթացը (19-րդ դ.) և Չ. Դարվինի կողմից օրգանական աշխարհի պատմական զարգացման օրինաչափությունների բացահայտումը հիմք հանդիսացան, որպեսզի մեծ թվով գիտնականներ կենսաբանական հիմնախնդիրների լուծումը փնտրեն կյանքի նյութական հիմքի ճանաչողության մեջ (նկ. 4): Նկ. 4. Էվոլյուցիոն ուսմունքի հիմնադիր Չ. Դարվին (1809-1882) 4 Բնական է, օրգանական աշխարհն անփոփոխ չի մնում: Երկրի վրա կյանքի ծագման հենց սկզբից այն անընդհատ զարգանում է բնական պայմանների ազդեցության ներքո: Օրգանական աշխարհի պատմական զարգացման` էվոլյուցիայի օրինաչափությունների բացահայտումը և պարզաբանումն ընդհանուր կենսաբանության կենտրոնական խնդիրներից մեկն է: Դեռևս 19-րդ դ. մշակվեց կենսաբանության մեջ հետագայում հեղաշրջում արձանագրած մի տեսություն` բջջային տեսությունը, համաձայն որի բոլոր կենդանի օրգանիզմների կառուցվածքի և զարգացման հիմքում ընկած է հիմնական կառուցվածքային միավորը` բջիջը և` որ յուրաքանչյուր բջիջ առաջանում է բջջից: Այս տեսությունը նշանակալից է նրանով, որ բացահայտում է օրգանական աշխարհի առաջացման ընդհանրությունը և միասնականությունը: Կենսաբանության հետագա զարգացումը հատկապես 20-րդ դարավերջին և 21-րդ դարում հնարավորություն ընձեռեց ճշգրիտ և վերլուծական նոր մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումով բացահայտել տարբեր օրգանիզմների բջիջներում տեղի ունեցող գործընթացների նորանոր առանձնահատկություններ: Պարզվեց, որ բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներն ունեն գրեթե նույն քիմիական կազմը` ատոմական, ինչպես նաև մոլեկուլային մակարդակում: Ավելին, յուրաքանչյուր օրգանիզմ սերտորեն կապված է շրջակա միջավայրի հետ, և բջջից դեպի այդ միջավայր, ինչպես նաև շրջակա միջավայրից դեպի բջիջ անընդհատ տեղի է ունենում նյութերի և էներգիայի, ինչպես նաև տեղեկատվության հոսք: Այսինքն` յուրաքանչյուր բջիջ իրենից ներկայացնում է մի բաց համակարգ և մեկուսացված չէ անկենդան մարմիններից: Կենդանի օրգանիզմների ուշագրավ հատկություններից է նաև ինքնակարգավորումը: Դրա էությունը կայանում է նրանում, որ օրգանիզմը, քանի դեռ ողջ է, պահպանում է իր կառուցվածքը, քիմիական բաղադրությունը, ֆիզիկական հատկությունները: 20-րդ դարավերջին և 21-րդ դարում կենսաբանության բուռն զարգացմանը անմասն չեն մնացել նաև հայ գիտնականները, որոնք լայնածավալ հետազոտական աշխատանքներ են իրականացրել և այսօր էլ շարունակում են իրականացնել ինչպես Հայաստանի մի շարք բուհերում (նկ. 5) և գիտահետազոտական կազմակերպություններում, այնպես էլ արտասահմանյան առաջատար կենտրոններումֈ Կենսաբանությունը բնագիտության համակարգում, նրա նպատակները և խնդիրներըֈ Կենսաբանությունը բնագիտության հիմնական բաղադրիչներից էֈ Այն սերտորեն կապված է բնագիտական տարբեր գիտությունների՝ ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի ուղղությունների հետ, կիրառում է դրանց մեթոդները և մոտեցումներըֈ կենսաբանության զարգացումը չի կարող տեղի ունենալ այլ` և այլ Բնականաբար, հատկապես բնական գիտություններից մեկուսացված: ժամանակակից կենսաբանության զարգացման հիմքում տարիներ առաջ դրվեց ֆիզիկական, քիմիական, մաթեմատիկական, տեղեկատվական մեթոդների և մոտեցումների կիրառումը, ինչը հնարավորություն ընձեռեց կենսաբանական մի նոր ուղղության` մոլեկուլային կենսաբանության զարգացմանը: Այս գիտաճյուղի խնդիրների շարքում են բջջային տարբեր 5 գործընթացների ուսումնասիրությունները՝ տարբեր մոլեկուլների մակարդակով: Մոլեկուլային կենսաբանության զարգացումը ներկայումս թույլ է տալիս մարդուն ղեկավարելու կենսական շատ գործընթացներ, դրանով իսկ, օրինակ, բուժելու մի շարք ծանր հիվանդություններ (այդ թվում նաև ժառանգական) կամ կանխելու դրանց անցանկալի դրսևորումները: Նկ. 5. Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում Յուրաքանչյուր գիտություն ունի հետազոտության սեփական առարկան, մեթոդները, խնդիրներն ու նպատակները: Մինչդեռ կենսաբանությունը, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների հսկայական բազմազանությունը, միմյանցից բավական տարբերվող գիտական բնագավառների մի համալիր է, որում ընդգրկված են տարբեր կենդանի օրգանիզմնր ուսումնասիրող և ձեզ արդեն ծանոթ մանրէաբանությունը, բուսաբանությունը, սնկաբանությունը, կենդանաբանությունը, մարդաբանությունը, ինչպես նաև կյանքի ընդհանուր օրինաչափություններին նպատակաուղղված` բջջաբանությունը, գենետիկան, բույսերի և կենդանիների ֆիզիոլոգիան, կենսաքիմիան, կենսաֆիզիկան, կենսատեխնոլոգիան, էկոլոգիան և այլ գիտաճյուղեր: Ընդհանրացնելով կարելի է նշել, որ ժամանակակից կենսաբանությունն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների ողջ բազմազանությունը, դրանց կազմավորվածության տարբեր մակարդակները և կառուցվածքի առանձնահատկությունները, բջջի քիմիական բաղադրությունը` ընդհուպ մինչև ատոմային մակարդակ, կենդանի օրգանիզմների կենսագործունեության բոլոր գործընթացները, նրանց փոխազդեցությունը միմյանց հետ, ինչպես նաև անկենդան մարմինների և շրջակա միջավայրի տարբեր գործոնների հետ և այլն: Կարևոր է ի հայտ բերել և հասկանալ կյանքի ընդհանուր օրինաչափությունները և դրանք կիրառել մարդու կյանքում տարբեր բնագավառներումֈ Հենց դրան է նպատակաուղղված «Կենսաբանություն, ընդհանուր օրինաչափություններ» դպրոցական դասընթացըֈ 6 ԲԱԺԻՆ I ԿԵՆԴԱՆԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՄԱ 1. ԿԵՆԴԱՆԻ ՆՅՈՒԹԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ 1. ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ: ՏԱՐՐԵՐ ԵՎ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կենդանի օրգանիզմների բաղադրությունը: Կենդանի օրգանիզմները պարունակում են տարբեր բնույթի հազարավոր քիմիական նյութեր: Կենդանի օրգանիզմներում հայտնաբերվում է Երկրի քիմիական տարրերի մեծ մասը: Ի տարբերություն անկենդան մարմինների` կենդանի օրգանիզմներում հատկապես մեծ է թթվածնի (O), ածխածնի (C) , ազոտի (N) և ջրածնի (H) քանակությունը: Այս չորս տարրերը միասին կազմում են տարրերի ամբողջ պարունակության գրեթե 98%-ը: Դրանք կոչվում են մակրոտարրեր: Շատ ավելի քիչ է հետևյալ ութ տարրերի՝ ծծմբի (S), ֆոսֆորի (P), քլորի (Cl), կալիումի (K), մագնեզիումի (Mg), նատրիումի (Na), կալցիումի (Ca) և երկաթի (Fe) պարունակությունը: Դրանք էլ միասին կազմում են 1,9%: Մյուս բոլոր տարրերը բջջում պարունակվում են չնչին քանակություններով (յուրաքանչյուրը` 0,01%-ից պակաս), թեպետ դրանցից որոշ տարրեր, մասնավորապես ցինկը (Zn), պղինձը (Cu), յոդը (I) և ֆտորը (F) շատ կարևոր են բջջի կենսագործունեության համար (նկ. 6): Դրանք մտնում են տարբեր օրգանական միացությունների` ֆերմենտների, վիտամինների, հորմոնների կազմի մեջ և պայմանավորում են դրանց կենսաբանական ակտիվությունը: Յոդը, օրինակ, մտնում է վահանաձև գեղձի հիմնական հորմոնի` թիրօքսինի կազմի մեջ: 7 Նկ. 6. Քիմիական տարրերի պարունակությունը բջջում Այսպիսով, կենդանի օրգանիզմներում պարունակվող տարրերը բնորոշ են նաև անկենդան մարմիններին, ինչը վկայում է բնության միասնականության մասին: Ըստ էության, ատոմային մակարդակում կենդանի օրգանիզմների և անկենդան մարմինների քիմիական բաղադրության միջև տարբերություններ չկան: Սակայն արդեն մոլեկուլային մակարդակում ի հայտ են գալիս զգալի տարբերություններ: Կենդանի օրգանիզմներում պարունակվում են շատ օրգանական նյութեր, որոնք բնորոշ են միայն այդ օրգանիզմներին (նկ. 7): Նկ. 7. Քիմիական միացությունների պարունակությունը բջջում Բջջի անօրգանական միացությունները: Բջջի կազմում ամենամեծաքանակ ու ամենատարածված անօրգանական նյութը ջուրն (H2O) է: Դրա պարունակությունը տատանվում 8 է լայն սահմաններում` 10%-ից (որոշ հյուսվածքների բջիջներում) ընդհուպ մինչև 90%-ը (զարգացող սաղմի բջիջներում): Միջին հաշվով այն կազմում է բջջի զանգվածի 75%-ը (տես նկ. 7): Ջրի դերը շատ կարևոր է: Ջուրը որոշում է բջջի ինչպես ֆիզիկական հատկությունները (ծավալը, առաձգականությունը, ջերմահաղորդականությունը և այլն), այնպես էլ շատ դեպքերում դրա քիմիական ակտիվությունը: Դա պայմանավորված է ջրի մոլեկուլի փոքր չափերով և նրա այլ հատկություններով: Կարևոր է ջրի բևեռականությունը (որը պայմանավորված է մոլեկուլներում դրական և բացասական լիցքերի անհավասարաչափ բաշխմամբ), ինչպես նաև մոլեկուլների միջև ջրածնային կապեր առաջացնելու ընդունակությունը (նկ. 8): Ջրի մոլեկուլի մի ծայրը կարծես լիցքավորված է դրական, մյուս ծայրը` բացասական: Այդպիսի համակարգերը կոչվում են երկբևեռներ (դիպոլներ): Դա հանգեցնում է հարևան մոլեկուլների միջև էլեկտրաստատիկ փոխազդեցության, և ջրի մոլեկուլները միանում են իրար. ընդ որում այդ փոխազդեցությունները թույլ են և կոչվում են ջրածնային կապեր: Այս կապերի շնորհիվ է, որ ջուրը ընդհուպ մինչև 00C գտնվում է հեղուկ վիճակում: Ջուրը լուծիչ է, որում լավ լուծվող նյութերը կոչվում են հիդրոֆիլ (հունարեն «հիդրոս» ջուր, «ֆիլեո» սիրել): Դրանցից են շատ անօրգանական աղերը, թթուները, հիմքերը, իսկ օրգանական նյութերից` որոշ ածխաջրեր կամ սպիտակուցներ և այլն: Սակայն կան նաև շատ նյութեր, որոնք վատ են լուծվում կամ բոլորովին չեն լուծվում ջրում, դրանցից են, օրինակ, ճարպերը, թաղանթանյութը (ցելյուլոզը): Դրանք կոչվում են հիդրոֆոբ նյութեր (հունարեն «ֆոբոս» վախ): Նկ. 8. Ջրի կառուցվածքըֈ Ջրածնային կապերի առաջացումըֈ 9

Download Kensab 9 Gevorgyan

Kensab-9_-Gevorgyan.pdf . PDF . 12.24 MB . 205 pages

Download PDF

File information

File name
Kensab-9_-Gevorgyan.pdf
Size
12.24 MB
Pages
205 pages
PDF version
1.6
Produced with
Adobe Acrobat 8.1 Combine Files / Microsoft® Office Word 2007
Filed on
15/05/2017
Page views
2 884
Document ID
kensab-9-gevorgyan
MD5
14ae3c3e24d190dbdaf227e4dfde9ba7
SHA-512
994572d8fa5232265d17a84ad08788c14b030acf97243a256c7f0449a0f6e14dc931da17863a747fd2a61f4d305131a03f44a6e07aabb06874e1677192efb97a

Share this document

This address never changes. It is the one to keep, to send, or to cite.

Shorter, for a text message or a post with a character limit.

To link to this document from a website or a blog.